slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյա հոբելյանի առթիվ

News_Image

Հարգարժա՛ն պարոն Սաղյան, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության հարգելի՛ անդամներ, սիրելի՛ գործընկերներ, ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի անձնակազմի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ակադեմիայի հիմնադրման 80-րդ տարեդարձի կապակցությամբ:

Գիտությունների ազգային ակադեմիան իր ստեղծման օրից նշանակալի դերակատարություն է ունեցել Հայաստանի գիտական և տեխնոլոգիական ներուժի զարգացման, գիտակրթական գործունեության ձևավորման, ժամանակի պահանջներին համապատասխանող գիտաարդյունաբերական հզորությունների, գիտատեխնոլոգիական ենթակառուցվածքների ստեղծման, համաշխարհային գիտական նվաճումների և գիտության զարգացմանը նշանակալի նպաստ բերած ականավոր գիտնականների պատրաստման գործում: «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, հանդիսանալով ԳԱԱ կազմում գործող առաջատար դատափորձագիտական կազմակերպություն, ինչպես վերջին երկու տասնամյակներին, այնպես էլ հետագա տարիներին, պատրաստ է իր ներդրումն ունենալ Ակադեմիայի բարձր հեղինակության ամրապնդման և մեր երկրի գիտական կարողությունների հզորացման գործում:

Վստահ եմ, որ Գիտությունների ազգային ակադեմիայի լավագույն ավանդույթները, հարուստ կենսափորձը, ինչպես նաև ժամանակին համահունչ գործելու կարողութունն ու համախմբված աշխատանքը թույլ կտան ապահովել գիտական նոր նվաճումների շարունակականությունն ու առաջադեմ արդյունքների ապահովումը, որին պետք է իրենց ամենօրյա ջանասեր և անխոնջ աշխատանքով նպաստեն ԳԱԱ համակարգում գործունեություն ծավալող բոլոր գիտնականները՝ պատվախնդիր ծրագրերի և գաղափարների իրագործմամբ:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս նշանավոր հոբելյանի առթիվ։ Մաղթում եմ ԳԱԱ համակարգի բոլոր գործընկերներին արգասաբեր աշխատանք, անկոտրում կամք և վճռականություն՝ գիտությունների ազգային ակադեմիայի փառավոր ավանդույթները շարունակելու, մեր երկրի արժանավոր գիտնականների նոր սերունդներ պատրաստելու նվիրական գործի իրականացման համար՝ ի փառս մեր երկրի, ի շահ Հայաստանի գիտության հզորացման և գիտելիքահեն առաջընթացի ապահովման։

Հարգանքով՝ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, բ.գ.թ. Արգամ Հովսեփյան

20 December 2023